Ապրիլի 24-ին ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ կանցկացվի պիկետ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վաղը՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին, պիկետ է անցկացվելու Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ:

Ակցիայի մասնակիցները պահանջելու են, որ Անկարան պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը և աջակցի գործած հանցանքի միջազգային ճանաչման գործընթացին:

Պիկետի կազմակերպիչը Ռուսաստանի հայերի միությունն է: Վերջինիս մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ակցիան համաձայնեցված է Ռուսաստանի իշխանությունների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930