Բաժիններ՝

«Ikea»-ի հիմնադրի 10 բիզնես կանոնները

Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է «Ikea» ապրանքանիշի հիմնադիր Ինգվար Կամպրադի 10 բիզնես կանոնները:

  1. Ցավոք սրտի, ես շատ պարտություններ եմ կրել: Ափսոս, որ առաջին անհաջողություններն ինձ քիչ բան են սովորեցրել: Հայրս ինձ հաճախ ասում էր. «Ինգվար, դու չափից շատ ես վստահում մարդկանց: Քեզնից ոչինիչ դուրս չի գա»: Բայց ամեն դեպքում ես համոզված եմ, որ առանց անհաջողությունների դուք ձեր նպատակին չեք կարող հասնել:
  2.  Ամենաարդյունավետ մեթոդը սեփական օրինակը ներկայացնելն է:
  3. Լիդերության պրոբլեմը հետևյալն է՝ մարդիկ մշտապես մտածում են իրենց մասին: Նույնիսկ, եթե դու նրանց հրավիրել ես զրուցելու, ենթագիտակցաբար ընտրում ես նրանց, ումից կարող ես կոնկրետ բաներ լսել: Այդ դեպքում զրույցն օբյեկտիվ է ստացվում:
  4. Գնումներ կատարելիս ես, սովորության համաձայն, հարցնում եմ՝ չե՞մ կարող արդյոք դա ավելի ցածր գնով գնել:
  5. Երկար ժամանակ ես չէի կարողանում մարդկանց անվստահությամբ վերաբերվել: Բայց այսօր ես ասում եմ՝ ձեռքսեղղման վրա հույս մի՛ դրեք: Բոլոր գործարքները կատարվում են միայն գրավոր ձևով:
  6. Եթե դուք ձեռք չբերեք մարդկանց համակրանքը, դուք պարզապես չեք կարողանա նրանց որևէ բան վաճառել:
  7. Դեռ վաղուց ես յուրացրել եմ մի կարևոր կանոն՝ վաճառքի 1 տոկոսով կրճատումը կհանգեցնի եկամուտների 10 տոկոսով կրճատման:
  8. Մեր ընկերությունն ունի մի քանի կանոններ: Դրանցից մեկը հետևյալն է՝ մենք երբեք կաշառք չենք տալիս:
  9. Ավելի լավ է մի փոքր ժլատ լինել, քան գումարներն աջ ու ձախ ծախսել,
  10. Ես ճաշակ չունեմ: Ինքս չէի կարող կահավորել սենյակը, որտեղ ապրում եմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։