Խաչատուրովները, Կարապետյաններն ու Սարկիսովները՝ Ռուսաստանի խոշորագույն ընտանեկան բիզնես ունեցողների թվում

CEO պարբերականը կազմել է Ռուսաստանի խոշորագույն ընտանեկան բիզնես ունեցողների վարկանիշային աղյուսակը: Դա կազմելիս CEO-ի փորձագետների համար հիմք է ծառայել այս տարվա փետրվարի 18-ին հրապարակված Ռուսաստանի դոլարային միլիարդատերերի ցուցակը:

Այն գլխավորում են Գուցերիևների, Ռոտենբերգների ու Խաչատուրովների ընտանիքները: Մինչդեռ 2011 թվականի առաջատար Անանիևներ եղբայրները չեն ընդգրկվել լավագույն եռյակում: Նրանք միայն չորրորդն են՝ 4.86 միլիարդ դոլար ցուցանիշով:

Գուցերիևների ընտանիքի կարողությունը գնահատվել է 6.22 միլիարդ դոլար, Ռոտենբերգներինը՝ 5.81 միլիարդ դոլար, իսկ Խաչատուրովներինը՝ 5.74 միլիարդ դոլար: Росгосстрах-ի գլխավոր տնօրեն Դանիլ Խաչատուրովի անձնական կապիտալը գնահատվել է 2.87 միլիարդ դոլար:

Կարապետյաննների ընտանիքը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ 2.94 միլիարդ դոլար: Ընտանիքի ներկայացուցիչ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի անձնական կապիտալը գնահատվել է 1.26 միլիարդ դոլար:

Սարկիսովների ընտանիքը 8-րդն է՝ 2.66 միլիարդ դոլար: Ընտանիքի ներկայացուցիչ, «Ռեսո» և «Ռեսո-գարանտիա» խմբերի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովի անձնական կապիտալը գնահատվել է 1.33 միլիարդ դոլար:

2010 թվականից Ռուսաստանի 50 ամենահարուստ ընտանիքների կապիտալն աճել է 66 տոկոսով՝ 42.45 միլիարդ դոլարից հասնելով մինչև 70.58 միլիարդ դոլարի: Միևնույն ժամանակահատվածում CEO-ի միլիարդատերերի առաջին հարյուրյակի կարողությունը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է միայն 16 տոկոսով:

Այլ կերպ ասած՝ ռուսական միջին բիզնես կլանն իր գումարները բաշխում է ավելի արդյունավետորեն, քան՝ ռուս միջին միայնակ դոլարային միլիարդատերը: Ընդհանուր առմամբ, առաջին տասնյակում ընդգրկված ընտանիքների ողջ կապիտալը կազմել է 38.65 միլիարդ դոլար: Վարկանիշային աղյուսակում է հայտնվել 134 մարդ, մասնակիցների միջին տարիքը կազմել է 49 տարեկան:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 18-ին СЕО պարբերականը կազմել է Ռուսաստանի միլիարդատերերի ցանկը, որում հայտնվել է 131 միլիարդատեր, ինչը պատմական ռեկորդ է: CEO-ի միլիարդատերերի ցանկում ընգրկվել էր նաև հինգ հայ:

«Ռոսգոսստրախ»-ի համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը հանգրվանել էր 38-րդ հորիզոնականում՝ 2.89 միլիարդ դոլար: Ցուցակում նրան անմիջապես հաջորդել էր եղբայրը և գործընկերը՝ Սերգեյ Խաչատուրովը՝ 39-րդ տեղ և դարձյալ 2.89 միլիարդ դոլար:

«Տաշիր» ընկերության հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը 62-րդն էր՝ 1.9 միլիարդ դոլար, իսկ «Ռեսո» ընկերության գլխավոր փոխտնօրեն Նիկոլայ Սարկիսովն իր 1.33 միլիարդ դոլար ցուցանիշով՝ 92-րդը: Նրան անմիջապես հաջորդել է եղբայր Սերգեյ Սարկիսովը՝ 1.33 միլիարդ դոլար:

814_x_large

Samvel-Karapetyan

DSC5524111

Տեսանյութեր

Լրահոս