
TANAP գազատարի նախագծի իրագործումն առաջնահերթ է Թուրքիայի համար. Թաներ Յըլդըզ

Թուրքական Hakimiyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի իրագործումն առաջնահերթ է Թուրքիայի համար:
Թաներ Յըլդըզի խոսքերով՝ եվրոպական ու ասիական մի շարք երկրներ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերել այս նախագծի նկատմամբ: Նա ընդգծել է, որ Թուրքիան չի պատրաստվում կրճատել TANAP գազատարի նախագծում իր մասնաբաժինը:
Այս խողովակաշարի սկզբնական թողունակությունը կազմելու է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր: