
Թուրքիան ցանկանում է խաղաղության վերականգնում Հարավային Կովկասում. Դավութօղլու

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր հանդիպել է Ստամբուլ ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է խաղաղության վերականգնում Հարավային Կովկասում:
Դավութօղլուն հավելել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «սպառնալիք» է հանդիսանում տարածաշրջանի համար: Նա հավելել է, որ Թուրքիայի կառավարությունը քանիցս Ասադին խորհուրդ է տվել դադարեցնել երկրում արյունահեղությունը, սակայն արդյունքներ չկան:
Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիայի կառավարությունը մոտ 700 միլիոն դոլար է ծախսել սիրիացի փախստականների վրա: