Յուրի Վարդանյանը ԲՀԿ-ի մասին. Ոչ տեսնում ես` ընդդիմադիր է, ոչ տեսնում ես` իշխանամետ է, չգիտես՝ ինքը որտե՞ղ է

ՀՀ նախագահի խորհրդական, ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը, հետևելով Հայ ազգային կոնգրես կուսակցության շաբաթօրյա համագումարին, կարծիք է կազմել, որ ՀՀՇ-ի վերածումը ՀԱԿԿ-ի մի նպատակ ուներ՝ հզորանալ և կարողանալ ՀՀԿ-ի հետ մրցակցել:

Ըստ նրա՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն հետ համագործակցություն փնտրելու ՀԱԿԿ-ի իրական նպատակները նույնպես ՀՀԿ-ի մրցակությանը դիմանանալու խնդրին է բախվում:

«Իրենք (ՀԱԿ-ը:- խմբ.) ուզում են ուժեր ներգրավեն, հզորանան, քանի որ առանց հզորանալու չեն կարող նույն Հանրապետական կուսակցության հետ քայլ կատարել: Իրենք շատ լավ հասկանում են այդ բանը, դրա համար իրենց պետք է, որ ԲՀԿ-ի պես կուսակցությունն իրենց միանա, որպեսզի առաջ գնան: Բայց ես չեմ կարծում, որ այդ երկու ուժերը կարող են միանալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Վարդանյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իսկապե՞ս փորձում են ինքնուրույն քայլեր անել, ինչպես ՀԱԿԿ-ի համագումարում հայտարարեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ նախագահի խոհրդականն այսպես պատասխանեց. «Ինձ համար մինչ այն պահը, որ ես ձեզ հետ զրուցում եմ, դեռ բացահայտված չէ, թե ինչ է անում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ոչ տեսնում ես, որ ինքը ընդդիմադիր է, ոչ տեսնում ես՝ իշխանամետ է, չգիտես՝ ինքը որտե՞ղ է»:

Յուրի Վարդանյանի դիտարկմամբ, ԲՀԿ-ի ներսում խմորումներ և պառակտումներ կան: Ավելին ԲՀԿ-ի մասին Յուրի Վարդանյանը չցանկացավ ասել՝ իր խոսքը եզրափակելով՝ «Կապրենք, կտեսնենք» արտահայտությամբ:

Տեսանյութեր

Լրահոս