Բրազիլիայում խաղից առաջ կրակել են երկրպագուների վրա
Բրազիլական «Սեարա» ակումբի 2 երկրպագուներ սպանվել են «Ֆորտալեզայի» հետ հանդիպումից առաջ. նրանց վրա, ըստ ոստիկանների նախնական վարկածի, կրակել են մրցակից թիմի երկրպագուները։
Սպանությունից ժամեր առաջ 2 ակումբների երկրպագուների միջև ծեծկռտուք էր եղել, ընդ որում, կռվի նախաձեռնող կողմը հանդիսացել են հենց «Սեարայի» երկրպագուները։ Հաղորդում է Gazeta.ru-ն։
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել «Արենա Կաստելաու» մարզադաշտից 5 կմ հեռավորության վրա, որտեղ 2014 թվականին անցկացվելու են Աշխարհի առաջնության մի քանի հանդիպումներ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը