
Աստղեր, որոնց կազմվածքը ծննդաբերելուց հետո ավելի է գեղեցկացել (լուսանկարներ)

Շատ կանայք ծննդաբերելուց հետո խնդիրներ են ունենում ավելորդ քաշի հետ: Դրանցից ազատվելու համար կանայք շատ ջանքեր են գործադրում, որոնք երբեմն արդյունքներ չեն տալիս: Աստղերը ևս բացառություն չեն: Ջեսիկա Սիմփսոնն, օրինակ, այդպես էլ չկարողացավ հղիության ընթացքում հավաքած 20 կգ-ից ազատվել:
Eg.ru կայքը կազմել է այն աստղերի ցանկը, որոնց կառուցվածքը ծննդաբերելուց հետո շատ ավելի է գեղեցկացել:
Առաջին հորիզոնականում դերասանուհի Ջեսիկա Ալբան է: Վերջինս այժմ երկու դուստր ունի և շատ ավելի սեքսուալ արտաքին՝ քան նախկինում՝ մինչ ծննդաբերելը:
7 տարի առաջ արված լուսանկարներում Նիկոլ Րիչին սարսափեցնելու չափ նիհար էր: Բայց մի քանի տարի անց, երբ երկու երեխա ունեցավ, մի փոքր քաշ հավաքեց և հիմա շատ ավելի լավ տեսք ունի, քան նախկինում:
Երրորդ հորիզոնականում աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից է: Որդու ծնունդից մի քանի ամիս անց նա կրկին բեմում էր և մարդկանց հիացնում էր իր կազմվածքով:
Երգչուհի Բրիթնի Սփիրսից իր երկու որդիների ծնունդից հետո մեծ ջանքեր պահանջվեցին` կազմվածքը վերականգնելու համար: Ի ուրախություն իր երկրպագուների` դա երգչուհուն հաջողվեց: