Ադրբեջանի արտգործնախարարն ու Թուրքիայի փոխարտգործնախարարը Բաքվում քննարկել են Ղարաբաղի հարցը

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆաթիհ Ջեյլանիի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմանի հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ և ընդգծել են քաղաքական ու տնտեսական պոտենցիալի հաշվին գործընկերային կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Կողմերը կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների քննարկումների ծավալումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930