Զարուհի Փոստանջյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցի մասին. Ես չգիտեմ` Պուտինի,՞ թե՞ Մեդվեդևի հետ կլինի հանդիպում

«Ես չգիտեմ` Պուտինի,՞ թե՞ Մեդվեդևի հետ կլինի հանդիպում, ես չեմ կարող որևէ ստույգ տեղեկատվություն տալ, թե ում հետ պետք է  հանդիպի: Միայն գիտեմ, որ մասնավոր այցով մեկնել  է Մոսկվա, վաղը ցերեկը` ժամը 16:00-ին կվերադառնա»,- 168.am-ին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցին:

Մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք հստակ է տեղեկությունն այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպելուէ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Զարուհի Փսոստանջյանն ասաց, թե ոչ մի բան չի հաստատում, միայն կարող է ասել, որ դա մասնավոր այց է:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի Ազատության հրապարակում երդմնակալության ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ պատրաստ է մեկնել Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և բերել հայ ժողովրդի հաղթանակը:

Րաֆֆի3

Լուսանկարը՝ Արամ Շահինյանի ֆեյսբուքյան էջից

Տեսանյութեր

Լրահոս