Թուրքիան վետո է դրել իսրայելական ֆորումին ՆԱՏՕ-ի հետազոտողների մասնակցության վրա

Իսրայելական Maariv թերթի փոխանցմամբ՝ չնայած Թուրքիային ու Իսրայելին հաշտեցնելու Սպիտակ տան ջանքերին՝ թուրք-իսրայելական հարաբերությունները շարունակում են մնալ լարված:

Թուրքիան վետո է դրել իսրայելական ֆորումին ՆԱՏՕ-ի հետազոտողների մասնակցության վրա: Այդ ֆորումը կազմակերպել է իսրայելական Բեգին-Սադաթ կենտրոնը, որը գործում է Բար-Իլանի համալսարանին կից:

Այդ ֆորումը պլանավորված է մայիսին, դրան պետք է մասնակցեր նաև ՆԱՏՕ-ում աշխատող գերմանացի հետազոտողների խումբը: Սակայն Թուրքիայի դիրքորոշման պատճառով այդ խումբը չի ժամանել Իսրայել: Թուրքիան դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի հետ Իսրայելի համագործակցությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930