Բաժիններ՝

Ամերիկյան ոստիկանությունը ձերբակալել է Սպիտակ տունը պայթեցնել պատրաստվող տղամարդուն

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնի ոստիկանությունը ձերբակել է Սպիտակ տունը պայթեցնել սպառնացած տղամարդուն: Վերջինս, մասնավորապես, սպառնացել էր ահաբեկչություն կազմակերպել Սպիտակ տան հարևանությամբ:

Խոսքը գնում է Փենսիլվանիայի նահանգի 44-ամյա բնակիչ Կշիշտոֆ Վասիկի մասին, ով երեկ մոտեցել է կառավարական շենքի դարպասները պահպանող սպաներին և հայտարարել է, որ իր ավտոմեքենայում առկա է պայթուցիկ սարքավորում:

Դրանից հետո ոստիկանները փակել են մերձակա փողոցները և մետրոպոլիտենի մուտքը, սակայն ավտոմեքենայի խուզարկման ժամանակ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Վասիկը ձերբակալվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930