Հայաստանում ռուսական ռազմաբազան ստացել է նավիգացիոն նոր համակարգեր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարի Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի զինծառայողները ստացել են ավելի քան 200 ժամանակակից նավիգատորներ: Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Перунит, Грот և Бриз սարքերը համատեղելի են ГЛОНАСС և GPS նավիգացիոն համակարգերի հետ, ինչը բարձրացնում է դրանց կիրառման հուսալիությունն ու ճշգրտությունը: Նոր նավիգատորներն օգտագործում են հաճախականությունների լայն դիապազոն, ունեն մեծ կայունությամբ ազդանշան և կոորդինատներ որոշելիս մեծ ճշգրտություն:

Նավիգատորներն ունակ են ակտիվ ռեժիմով աշխատել մինչև 12 ժամ, ընդ որում 30-55 աստիճան ցրտի, մեծ խոնավության ու տեղումների պայմաններում: Բացի այդ, դրանք հնարավորություն ունեն ծրագրավորել մինչև 200 երթուղի:

Այդ համակարգերը Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողներին հնարավորություն կտան լուծել մի շարք առաջադանքներ՝ կապված կրակոցի նախապատրաստման ու կրակի ղեկավարման հետ: Դա, մասնավորապես, առնչվում է թիրախների տեղագրական տվյալների հստակեցմանն ու կրակոցի ուղղորդման հաշվարկին:

Հայաստանում ռուսական բազան գործում է՝ համաձայն 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված միջպետական պայմանագրի: 2010 թվականին դրանում կատարվեցին ուղղումներ, ըստ որոնց՝ Հայաստանի տարածքում այդ բազայի մնալու ժամկետը սկզբնական 25 տարվանից երկարաձգվեց մինչև 49 տարվա:

Տեսանյութեր

Լրահոս