Բաժիններ՝

Թուրքիան չի պլանավորել կրճատել Իրանից նավթի ու գազի ներկրման ծավալները. Թաներ Յըլդըզ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան չի պլանավորել կրճատել Իրանից նավթի ու գազի ներկրման ծավալները.

«Իրանը Թուրքիայի երկրորդ խոշոր գազմատակարարն է և նավթի թիվ մեկ մատակարարը: Այդ պատճառով էլ Թուրքիան մտադիր չէ կրճատել Իրանից էներգակիրների ներկրման ծավալը: Թուրքիան պլանավորել է մեծացնել նավթի ներկրմանը, ինչը մասնավորապես վերաբերում է իրաքյան նավթին»:

Յըլդըզը հավելել է, որ թուրքական TPAO նավթագազային կորպորացիան Լիբանանում իրականացնելու է նավթի ու գազի հետախուզման աշխատանքներ: Նա չի բացառել, որ ադրբեջանական SOCAR-ը կարող է ներգրավել Թուրքիայի ծովային ջրատարածությունում նավթի հետախուզման աշխատանքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930