Բաժիններ՝

Հաննովերի իշխանությունները քրեական գործ են հարուցել Femen-ի ակտիվիստուհիների նկատմամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի Հաննովեր քաղաքի իշխանությունները քրեական գործ են հարուցել ուկրաինական Femen շարժման ակտիվիստուհիների նկատմամբ, որոնք երեկ «մերկ» ակցիա են կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայությամբ:

Միջադեպը գրանցվել էր Հաննովերի արդյունաբերական տոնավաճառում, երբ Պուտինն ու Մերկելը կանգնած են եղել Volkswagen ընկերության տաղավարի առջև: Դրա հետ կապված՝ Femen-ի ակտիվիստուհիների նկատմամբ քրեական գործ է հարուցվել Գերմանիայի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով (պետական մարմիններին ու օտար ընկերությունների ներկայացուցիչներին վիրավորանք հասցնել):

Գերմանական ոստիկանության տվյալներով՝ այդ գործում ներառվել է 18-33 տարեկան Femen-ի 5 աղջիկ, որոնցից երկուսը Գերմանիայի, երկուսը՝ Ուկրաինայի և մեկը՝ Ռուսաստանի քաղաքացիներ են: Գերմանական օրենսդրության համաձայն, հետաքննության շարունակման համար անհրաժեշտ է վիրավորված կողմից համապատասխան ցանկությունը, հակառակ դեպքում գործը կփակվի:

Ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Մերկելը դեռ չեն հայտնել նմանատիպ ցանկություն:

Հիշեցնենք, որ երեկ Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ իրեն դուր է եկել Femen-ի ակցիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930