10 կանոն քաղաքական գործչի համար. Մարգարետ Թետչերի խորհուրդները

Մարգարետ Թետչերը ժամանակակից աշխարհի ամենահայտնի կին քաղաքական գործիչն է: luxlux.net կայքը հրապարակել է 1979-1990թթ.՝ 22 տարի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած կնոջ խորհուրդները քաղաքական գործիչների համար:

1.Եթե կինն ի վիճակի է հասկանալ՝ ինչպես ղեկավարել տունը, ապա կկարողանա նաև հասկանալ՝ ինչպես ղեկավարել ամբողջ հանրապետությունը:

2.Եթե իմ քննադատները տեսնեին՝ ինչպես եմ ես քայլում Թեմզայի ալիքների վրայով, նրանք  կասեին. «Պատճառն այն է, որ նա լողալ չգիտի»:

3.Պանիրն անվճար լինում է միայն թակարդում:

4.Ես չեմ կարծում, որ պարտադիր է համաձայնել զրուցակցի հետ՝ միայն նրա հետ լեզու գտնելու համար:

Margaret_Thatcher15.Երբ տղամարդը ուժեղ է լինում, նրա մասին ասում են՝ նա իսկական տղամարդ է: Եթե ուժեղ է լինում կինը, ապա նրան «քած» են  ասում:

6.Պետք չէ հաճախ ստել, բայց երբեմն անհրաժեշտ է խուսափողական լինել:

7.Քաղաքավարությունն այսօր շատ բարձր է գնահատվում, իսկ հանդգնությունն ընդհանրապես գին չունի:

8.Ուժեղ լինելը նույնն է, ինչ կին լինելը: Ամբողջ ընթացքում դրա մասին խոսելը նշանակում է՝ այդպիսին չլինել:

9.Ոչ ոք չէր հիշի բարի սամարացու մասին, եթե նա միայն բարի մտադրություններ ունենար: Նա նաև փող ուներ:

10.Կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ավելի հեշտ են «ոչ» ասում:

Տեսանյութեր

Լրահոս