Բաժիններ՝

«Երևան Սիթի»-ում իրանցին բջջայինով կիսաշրջազգեստի տակից նկարել է անծանոթ հայուհու ոտքերը

«Երևան Սիթի» խանութի անվտանգության աշխատակից 24-ամյա Արա Կարապետյանը Իրանի քաղաքացի Արթին Մաքադարից զգալի գումար է պահանջել` վերջինիս կողմից անծանոթ կնոջ ոտքերը կիսաշրջազգեստի տակից բջջային հեռախոսով նկարահանելու արատավորող փաստն իրավապահ մարմիններին հայտնելու սպառնալիքով: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 24-ամյա Արա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Տ. Պետրոսյան հասցեում գործող «Երևան Սիթի» խանութի անվտանգության աշխատակից, շորթում կատարելու դիտավորությամբ Իրանի քաղաքացի Արթին Մաքադարից զգալի գումար է պահանջել` վերջինիս կողմից անծանոթ կնոջ ոտքերը կիսաշրջազգեստի տակից բջջային հեռախոսով նկարահանելու արատավորող փաստն իրավապահ մարմիններին հայտնելու սպառնալիքով:

Քրեական գործ է հարուցվել 182   հոդվածի 1-ին մասով` շորթումը` անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 400-800-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

News.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս