
Facebook-ը մտադիր է եռապատկել իր օգտատերերի թիվը

Facebook ընկերության գլխավոր խնդիրն է սոցցանցից ամենօրյա օգտվողների թիվը հասցնել մինչև 3-5 միլիարդի։ Այս մասին հայտարարել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը Facebook HOME Android սարքերի համար հավելվածն է, որը սմարթֆոնի միջոցով սոցցանցից առավելագույնս հարմար օգտվելու հնարավորություն կընձեռի, գրում է «Վեստին»:
Ընկերության տվյալների համաձայն՝ մարդիկ իրենց ժամանակի 23%-ն անցկացնում են ինտերնետում՝ օգտվելով բջջային տեխնոլոգիաներից:
Ընկերությունը նախատեսում է ավեացնել սոցցանցի օգտատերերի թիվը նաև Instagram հավելվածի միջոցով, որը դիտարկվում է որպես զարգացման ռազմավարական ուղղություն: Facebook-ի հիմնադրի խոսքով ինքը նախատեսում է հավելվածի օգտատերերի թիվը հասցնել մեկ միլիարդի:
Նշենք,որ Facebook-ը Instagram Ֆոտոծառայությունը մեկ միլիարդ դոլարով գնել է 2012թ.-ի ապրիլին: