Բաժիններ՝

Զոհրաբ Զոհրաբյանը վիրահատության կարիք չունի

ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս օրերին իհարկե դրական փոփոխություններ արձանագրվել են, սակայն վիճակը դեռ շարունակում է մնալ ծանր: Այդ մասին Pastinfo.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:

Վերակենդանացման բաժանմունքի վարիչի խոսքով՝ Զ. Զոհրաբյանը վիրահատության կարիք չունի, այնուամենայնիվ դեռ կմնա վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենան վթարի էր ենթարկվել, ինչի արդյունքում Զոհրաբ Զոհրաբյանն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930