Իլհամ Ալիևը հաշվեհամարնե՞ր է ունեցել Կիպրոսում
Ադրբեջանական Haqqin.az-ը, վկայակոչելով բրիտանական The Guardian պարբերականը, հայտնում է, որ վերջինս այսօր հրապարակել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի տրամադրության տակ գտնված բազմաթիվ փաստաթղթեր, որոնք առնչվում են օֆշորային հաշվեհամարների հազարավոր սեփականատերերի:
Տեղեկատվության հիմնական մասն առնչվում է Բրիտանական Վիրջինյան կղզիներում առկա հաշվեհամարներին: Օֆշորային սեփականատերերի թվում են հայտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի մի շարք անդամներ:
Օրինակ, ադրբեջանցի շինարարական մագնատ Հասան Գյոզալը վերահսկում է այն ընկերությունները, որոնք գրանցված են նախագահի երկու դստեր անուններով: Այս կապակցությամբ ադրբեջանցի հանրահայտ լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը լրագրողական հետաքննություն է սկսել: