Սերգեյ Լավրովը ապրիլի 17-ին կժամանի Թուրքիա

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 17-ին ժամանելու է Թուրքիա: Լավրովը Թուրքիայում քննարկելու է ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակները:

Ուշագրավ է, որ դրանից առաջ՝ ապրիլի 6-ին, Ստամբուլ է ժամանելու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով Անկարա էր այցելել մարտի 1-ին: Քերին հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ և քննարկելու է թուրք-իսրայելական հարաբերությունների հարցը, ինչպես նաև Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակները:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր հերթին պատրաստվում է իր ամերիկյան առաջիկա այցին, որը կայանալու է մայիսի 16-18-ին: Այդ այցի շրջանակներում Էրդողանը մայիսի 16-ին հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե Սերգեյ Լավրովը ապրիլի 11-ին պետք է ժամանի Ադրբեջան, սակայն դա հերքվեց:

Տեսանյութեր

Լրահոս