Բաժիններ՝

Պարագվայի ղեկավարը «հրաշք» է որակել Ուգո Չավեսի մահը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պարագվայի նախագահի պաշտոնակատար Ֆեդերիկո Ֆրանկոն «հրաշք» է անվանել Վենեսուելայի ղեկավար Ուգո Չավեսի մահը:

Ֆրանկոն Մադրիդում տեղի ունեցած ֆորումում հայտարարել է. «Դա հրաշք է, որ պարոն Չավեսն չքացավ երկրի երեսից, որովհետև նա շատ վատ բաներ է արել իմ երկրի համար: Չավեսն աջակցում էր «Պարագվայի ժողովրդի բանակ» ապստամբական շարժմանը և պատասխանատվություն է կրում այդ խմբավորման կողմից իրականացված առևանգումների ու սպանությունների համար»:

Վենեսուելայի ու Պարագվայի հարաբերությունները գործնականում խզվեցին այն բանից հետո, ինչ զբաղեցրած պաշտոնից 2012 թվականի հունիսին հեռացվեց նախկին նախագահ Ֆեռնանդո Լուգոն: Վերջինիս գործառույթները ժամանակավորապես՝ մինչև նոր ընտրություններ, սկսել է իրականացնել փոխնախագահ Ֆրանկոն:

Հիշեցնենք, որ Ուգո Չավեսը մահացել է այս տարվա մարտի 5-ին, Կարակասում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս