Բաժիններ՝

Ծառուկյանը որոշել է օգնել ՀԱԿ-ին. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում պտտվող խոսակցությունների համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում որոշվել է, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ պետք է ինչ-որ կերպ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀԱԿ-ին:

Քանի որ երկու ուժերի ղեկավարների հանդիպման ժամանակ պարզվել է, որ ՀԱԿ-ը ֆինանսական խնդիրներ ունի և չի կարողանալու լիարժեք քարոզարշավ իրականացնել, Ծառուկյանը որոշել է օգնել նրանց:

Այս առիթով «Ժողովուրդը» զրուցեց Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ընտրացուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի հետ, որը, լսելով հարցը, ընդամենն ասաց. «Անիմաստ հարց է»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս