
Վրաստանում ստեղծվում է արևելյան ու արևմտյան հրամանատարություն

Վրացական Interpressnews լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում ի հայտ են գալու արևելյան ու արևմտյան հրամանատարություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Վերջինիս խոսքերով՝ այդ մասին որոշումն ընդունվել է զինվորականների կողմից, և ինքը համաձայնել է նրանց հետ: Ալասանիան հավելել է, որ դա կլինի անկախ ռեսուրսների ստեղծման համալիր ուղի.
«Մենք ունենք հստակ հաշվարկած պլան, թե ինչպես և՛ արևելյան, և՛ արևմտյան հրամանատարության համար ստեղծել օժանդակ ինքնուրույն տարրեր: Հակամարտության պայմաններում կամ իրավիճակի սրման դեպքում դա հնարավորություն կտա գործել ինքնուրույն և դիմակայել երկիր մտած թշնամուն»: