Բաժիններ՝

Կարող ենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը. Ռոյս

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը խոսել է Չեմպիոնների լիգայում իր թիմի հնարավորությունների մասին։

«Կարող ենք հաղթել այս մրցաշարը։ Կարծում եմ՝ մեր թիմն արդեն իսկ հիանալի աշխատանք է տարել՝ հասնելով մինչև քառորդ եզրափակիչ։ Մեր արդյունքները խոսում են այն մասին, որ ունենք բոլոր հնարավորությունները «Մալագայի» արգելքը հաղթահարելու համար։ Իսպանացիները լավ թիմ ունեն, այնպես որ այս դիմակայության ելքը կորոշվի առանձին դրվագներում։

Ես երբեք չեմ խաղացել Լոնդոնում, ուստի լավ կլինի սկսել հենց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից», – գերմանացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930