Բաժիններ՝

ԱՄՆ-ը Հարավային Կորեայի ափերի մոտ է տեղակայել USS Fitzgerald էսկադրոնային ականակիրը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Հարավային Կորեայի ափերի մոտ է տեղակայել USS Fitzgerald հրթիռակիր էսկադրոնային ականակիրը: Վերջինս հագեցած բազմաֆունկցիոնալ Aegis համակարգով, որն ունակ է կործանել հրթիռները:

Տվյալ էսկադրոնային ականակիրը, որը սրանից առաջ մասնակցում էր ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններին, ուղարկվել էր Կորեական թերակղզու հարավ-արևմտյան շրջան՝ ճապոնական նավահանգիստ վերադառնալու համար, ինչպես որ պլանավորվել էր նախապես:

ԶԼՄ-ներն ընդգծում են, որ նրա վերադարձը կապված է Սեուլի ու Փխենյանի միջև առաջացած լարվածության հետ: Պենտագոնում եղած աղբյուրի համաձայն, Հարավային Կորեայի ափերի մոտ էսկադրոնային ականակրի տեղակայումը կնպաստի տարածաշրջանի անվտանգության ամրագրմանը:

Հիշեցնենք, որ երեկ էլ ԱՄՆ-ը Հարավային Կորեա էր ուղարկել F-22 Raptor տիպի երկու կործանիչ՝ մասնակցելու համար ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի Foal Eagle զորավարժություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930