
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել խստապես վերահսկել Սիրիայի հետ իրենց սահմանները

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում բռնությունների դադարեցման համար անհրաժեշտ է դադարեցնել ապստամբների համար զենքի մատակարարումը: Այս մասին Եգիպտոսում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Աբդոլահիանը:
Վերջինս տարածաշրջանի երկրներին կոչ է արել ուժեղ վերահսկել Սիրիայի հետ իրենց սահմանները՝ կասեցնելու համար սիրիացի ապստամբներին աջակցելու համար օտար զենքի մաքսանենգությունը:
Նա հավելել է, որ Թեհրանն ու Կահիրեն ունեն նույնպիսի հայացքներ Սիրիայում բռնությունների դադարեցման հարցում: Փոխարտգործնախարարը հերքել է այն, որ Իրանը միջամտում է արաբական երկրների գործերին՝ ընդգծելով, որ Թեհրանն ընդհանուր շահեր ունի տարածաշրջանային պետությունների հետ: