Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան պատերազմ չի հայտարարել Հարավային Կորեային

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ`օտար ԶԼՄ-ների կողմից ներկայացված Հյուսիային Կորեայի կողմից Հարավային Կորեային պատերազմ հայտարարելու մասին տեղեկատվությունը հանդիսացել է սխալ թարգմանության բարդության հետևանք:

Փխենյանի արած հայտարարության բնօրինակ տեքստում միայն ասվում է, որ Հյուսիսային Կորեան գործելու է «ռազմական ժամանակվա օրենքներով»` իր դեմ սադրանքների դեպքում, որոնք կվերաճեն «լիամասշտաբ» և անգամ «միջուկային» պատերազմի:

Դրանում նաև ասվում է, որ Հյուսիսի ու Հարավի միջև հարաբերությունները գտնվում են ռազմական ժամանակվա իրավիճակում: Հայտարարությունում ճշգրտվում է, որ թշնամական սադրանքների դեպքում հարվածներ կհասցվեն Հարավային Կորեայի տարածքին, Հավայան ու Գուամ կղզիներում ԱՄՆ ռազմաբազաներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031