Թուրքիան ու Իսրայելը քննարկել են փոխհատուցման հարցը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Իսրայելի արդարադատության նախարար Ցիպի Լիվնին երեկ հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ, որի ժամանակ քննարկել են 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի հարցը:
Նախարարները որոշել են, որ երկու երկրների գերատեսչությունների ներկայացուցիչները պետք է հանդիպեն և քննարկեն Իսրայելի կողմից այդ միջադեպի զոհերի ընտանիքներին փոխհատուցում վճարելու հարցը: Պլանավորված է, որ չինովնիկները կհանդիպեն առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը երեկ ցանկություն է հայտնել մոտ ժամանկներս այցելել Անկարա և հանդիպել Թուրքիայի նախագահի հետ՝ քննարկելու համար երկկողմանի հարաբերությունների կարգավորման հարցը: