Բաժիններ՝

Մոուրինյոն հիացնում է Կանտոնային

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Էրիկ Կանտոնան խոստովանել է, որ հետևում է Մադրիդի «Ռեալի» խաղին միայն այն պատճառով, որ այն գլխավորում է Ժոզե Մոուրինյոն։

««Բարսելոնան» այն քիչ ակումբներից մեկն է, որն ինձ հետաքրքրում է։ Եվ, իհարկե, «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այդ ցուցակում է նաև Մադրիդի «Ռեալը», քանի որ այդ ակումբն ունի Ժոզե Մոուրինյոյի պես մարզիչ։ Ես նրա խաղաոճի երկրպագուն չեմ, սակայն նա զարմանալի անձնավորություն է։ Նա շատ խելացի է, անհավանական խարիզմա ունի։

Ժոզեն ասում է, որ մարզիչը պետք է դերասան լինի, և ես նրա հետ համաձայն եմ։ Նա մշտապես իր վրա է գրավում բոլորի ուշադրությունը։ Եվ դա անում է ոչ միայն իր էգոյի համար, այլև այդ կերպ նա փորձում է հանել իր ֆուտբոլիստների վրա գործադրվող ճնշումը», – Կանտոնայի խոսքերն է մեջբերում Le Matin-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031