Գիտնականները ստեղծել են ենթամաշկային միկրոչիպ՝ առողջական վիճակի մշտական ախտորոշման համար (լուսանկարներ, տեսանյութ)
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ շվեյցարացի գիտնականները ստեղծել են ընդմաշկյա (ենթամաշկային) միկրոչիպ՝ առողջական վիճակի մշտական ախտորոշման համար: Ընդամենը 14 միլիմետր երկարությամբ միկրոսկոպիկ լաբորատորիան տեղադրվում է մարդու մաշկի տակ և ընդհանրապես չի զգացվում մարդու կողմից:
Եթե փոփոխության է ենթարկվում հիվանդի առողջական վիճակը, ապա միկրոչիպն այդ մասին տվյալներն ուղարկում է հիվանդի բուժմամբ զբաղվող բժիշկներին, որպեսզի վերջիններս կարողանան ձեռնարկել անհապաղ միջոցներ: Այս մասին նշված է Լոզանի պոլիտեխնիկական դաշնային դպրոցի տարածած հաղորդագրությունում:
Միկրոսկոպիկ չիպն ունի 5 սենսոր, ռադիոհաղորդիչ, որը տեղեկատվությունը Bluetooth-ի միջոցով ուղարկում է բջջային հեռախոսին, իսկ այն՝ բժշկին՝ բջջային ցանցի միջոցով: Այդ սարքավորմանը սնում է մաշկի վրայի հաղորդիչը, որը նրան ապահովում է 0.1 վատտ հզորություն (հետևաբար մարտկոցների փոխարինման համար կարիք չկա ամեն անգամ կատարել վիրահատություն):
Տվյալ հետազոտության հեղինակ Ջովաննի դե Միկելին հայտարարել է, որ հիվանդներն այլևս ստիպված չեն լինի ամեն օր հանձնել արյան անալիզ, չափել իրենց հասակն ու քաշը. «Մեր գյուտը հնարավորություն կտա մարդու առողջական վիճակին հետևել մշտապես՝ անկախ նրանից, թե որքան հեռու է գտնվում նա:
Չիպը հաշվի է առնում օրգանիզմի (անհատական) առանձնահատկությունները և տագնապ չի բարձրացնելու, եթե մարդու համար բնական է որևէ նորմայից շեղվելը»:
Նշվում է, որ այդ միկրոչիպը կլինի իրական հեղափոխություն բժշկության մեջ, քանի որ մահացության դեպքերի մեծ մասը տեղի է ունենում միայն այն պատճառով, որ մարդիկ ուշացում են դիմով բժշկական օգնության:
Այս չիպը հատկապես օգտակար է այն մարդկանց համար, ովքեր անցնում են քիմիոթերապիայի կուրս. այն ունակ է սրտի կաթվածի սպառնալիքի մասին զգուշացնել շատ ավելի վաղ, քան դա տեղի կունենա, ինչը հնարավոր է դառնում արյան շրջանառության մեջ քիմիական առանցքային տարրերին հետևելու գործառույթի շնորհիվ:
Քրոնիկ հիվանդություններից տառապողների համար շվեյցարացի գիտնականների գյուտը կդառնա իրական փրկություն: Գիտնականները հուսով են, որ իրենց ստեղծած այդ չիպը վաճառքի կհանվի արդեն իսկ չորս տարի անց: