Վրաստանը թարմացնում է Աֆղանստանում իր զինծառայողների կազմը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի զինված ուժերի 3-րդ և 4-րդ հետևակային բրիգադների երկու գումարտակ կմեկնեն Աֆղանստան, ուր կփոխարինեն ISAF-ի խաղաղապահ օպերացիաներին մասնակցող վրացի զինծառայողներին:

Այս մասին հայտարարել է Վրաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը: Թբիլիսիի մոտ գտնվող 4-րդ հետևակային բրիգադի «Վազիանի» բազայում այսօր տեղի կունենա վրացի զինծառայողներին հրաժեշտ տալու արարողությունը:

Մասնավորապես, Աֆղանստան են մեկնելու 3-րդ և 4-րդ հետևակային բրիգադների 33-րդ և 42-րդ գումարտակները՝ մասնակցելու համար Աֆղանստանում ISAF-ի գործողություններին: Երկու գումարտակն էլ ինտենսիվ վեցամյա նախապատրաստական դասընթաց է անցել Կրցանիսի ուսումնական կենտրոնում, ինչը ղեկավարել են ամերիկացիները:

Վրաստանն Աֆղանստանում ISAF-ի գործողություններին մասնակցում է 2009 թվականի օգոստոսից: Ներկայումս Աֆղանստանում է գտնվում 1545 վրացի զինծառայող: Ցայժմ Աֆղանստանում զոհվել է 20 և վիրավորվել է ավելի քան 100 վրացի զինծառայող:

Տեսանյութեր

Լրահոս