Որդուս անունը դրել եմ Լիոնել՝ Լիոնել Մեսսիի պատվին. Անտոնիո Կասանո
«Ինտերի» հարձակվող Անտոնիո Կասանոն իր 2-րդ որդուն տվել է Լիոնել անունը՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի պատվին։
«Որդուս անունը Լիոնել եմ դրել Մեսսիի պատվին, քանի որ սիրում եմ նրան՝ որպես ֆուտբոլիստի։ Կնոջս այդ միտքն այնքան էլ դուր չեկավ, սակայն ինձ հաջողվեց նրան համոզել։
Հույս ունեմ, որ նա կխաղա այնպես, ինչպես իր հայրը, քանի որ անհնար է խաղալ այնպես, ինչպես Մեսսին», – իտալացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը