Բաժիններ՝

Իրակլի Ալասանիան այսօր ժամանում է Ադրբեջան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան այսօր ժամանում է Ադրբեջան: Ադրբեջանում նա հանդիպելու է այդ երկրի Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ:

Ալասանիան ու Աբիևն արդեն իսկ հանդիպել են միմյանց Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի միջոցառման ժամանակ: Հենց դրա ժամանակ էլ Աբիևն Ալասանիային հրավիրել է Ադրբեջան, ինչն էլ ընդունվել է վերջինիս կողմից:

Ալասանիան ընդգծել էր, որ այս տարի Վրաստանն ու Ադրբեջանն իրականացնելու են ռազմական ոլորտի մի շարք համատեղ նախագծեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս