Մարիո Բալոտելին և նրա ընկերուհիները (ֆոտոշարք)
«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին դեռևս 22 տարեկան է, սակայն բազմիցս աչքի է ընկել տարօրինակ արարքներով: Ե´վ «Ինտերում», և´ «Մանչեսթեր Սիթիում» նա խնդիրներ ուներ թիմակիցների, մարզիչների և երկրպագուների հետ: Ֆուտբոլիստն անձնական կյանքում էլ աչքի է ընկնում նույնպիսի փոփոխականությամբ: Բալոտելին, չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է մի քանի անգամ փոխել ընկերուհիներին:
1. 2008թ.-ին, երբ դեռ Բալոտելին նոր-նոր սկսում էր ընդգրկվել «Ինտերի» կազմում, հանդիպում էր վենեսուելացի մոդել Քեյլա Էսպինոզային, ով, ի դեպ, 10 տարի մեծ էր Մարիոյից:
2. Մինչև հայտնի դառնալը Բալոտելին հասցրել է հանդիպել նաև հույն գեղեցկուհի Բեթի Կուրակուին, ով հաճախ ռասիստական հարձակումների էր ենթարկվում սևամորթի հետ հանդիպելու համար:
3. Անգլիա տեղափոխվելիս Բալոտելին հանդիպում էր Մելիսա Կաստայնոլիի հետ, ով 2009թ «Միսս Իտալիա» գեղեցկության մրցույթի եզրափակչի մասնակից էր: Նրանք ծանոթացել էին Facebook-ի միջոցով, սակայն նրանց սիրավեպը կարճ կյանք ունեցավ:
4. Բալոտելիի և Սոֆի Ռիդի սիրավեպն ավարտվեց սկանդալով: Մարիոն 2010թ Ամանորից առաջ գիշերն անցկացրեց Ռիդի լավագույն ընկերուհու հետ…. այդ ընթացքում Սոֆին սպասում էր նրան տան առաջին հարկում: Հենց այդ օրն էլ վերջ դրվեց նրանց սիրավեպին, ամենայն հավանականությամբ, Սոֆին մնաց նաև առանց լավագույն ընկերուհու:
5. Բալոտելիի ընկերուհիների շարքում է նաև մանչեսթերցի գեղեցկուհի Քլոե Էվանսը: «Լինել Բալոտելիի հետ` նշանակում է ապրել կրկեսում» – ահա այսպես է հետագայում նկարագրել իտալացում Էվանսը:
6. 2011թ Բալոտելին արդեն գերում էր իտալացի մոդել և հաղորդավարուհի Սարա Թոմազիին: Իսկապես որ Մարիոն բարձրաճաշակ երիտասարդ է:
7. Թոմազիին հրաժեշտ տալուց հետո դեռևս 21-ամյա իտալացուն սկսեցին նկատել բրիտանուհի Հոլի Հենդերսոնի հետ: Իտալական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Հենդերսոնը նկարահանվել է մեծահասակների համար ֆիլմերում, սակայն Բալոտելիի համար դա նշանակություն չուներ, քանի որ նա պարզապես ժամանակ էր անցկացնում Հենդերսոնի հետ:
8. Դե իհարկե, եթե դու Մարիո Բալոտելին ես, դու պետքա ունենաս նաև կարճատև հանդիպումներ համաշխարհային աստղերի հետ: Բալոտելին հանձնել է նաև այդ քննությունը: Իբիցայի հանրահայտ «Ամնեզիա» ակումբում նրան նկատել են Փերիս Հիլթոնի հետ:
9. Հենդերսոնին հրաժեշտ տալուց հետո Բալոտելին երկար միայնակ չմնաց: Նրա նոր ընկերուհին Ռաֆայելա Ֆիկոն էր, ով նախկինում հանդիպում էր Կրիշտիանո Ռոնալդուի հետ: Զույգը բավականին երկար ժամանակ միասին էր, իսկ Ֆիկոն անգամ պատրաստվում էր երեխա պարգևել ֆուտբոլիստին, սակայն մի գեղեցիկ օր Բալոտելին որոշեց խզել բոլոր կապերը Ֆիկոյի հետ` անգամ հրաժարվելով ընդունել հայրությունը:
10. Բալոտելին Ֆիկոյի հետ հանդիպելու ընթացքում կարճատև սիրավեպ է ունեցել նաև Ռունիի նախկին ընկերուհի Ջենի Թոմփսոնի հետ: Վերջինս հետագայում համեմատեց երկու ֆուտբոլիստներին. «Միգուցե Ռունին ավելի լավ ֆուտբոլիստ է, սակայն խաղադաշտից դուրս Մարիոն բոլոր առումներով գերազանցում է նրան»:
11. Այժմ Բալոտելիի սիրտը պատկանում է Ֆանի Նեգեշին: Թե ինչքան կտևի 22-ամյա բելգիացի մոդելի հետ սիրավեպը, ոչ ոք չի կարող կանխագուշակել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը