Բաժիններ՝

Լևոն Շարաֆյան. «Ամեն մարդ պետք է զբաղվի իր սիրած գործով և դրանով միայն կարող է օգտակար լինել թե՛ հայրենիքին և թե՛ մարդկությանը»

Հայտնի և սիրված դերասան Լևոն Շարաֆյանն, արդեն 12 տարի է, բնակություն է հաստատել ԱՄՆ-ում. «Սկզբից շատ դժվար էր ընտելանալ։ Դե, հասկանում եք՝ նոր երկիր, նոր բարքեր, բայց, փառք Աստծո, ես այստեղ ունեմ լավ ընկերական շրջապատ, որն իր համառ ուշադրությամբ կամաց-կամաց ինձ դուրս բերեց այդ ճգնաժամային հոգեվիճակից»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է դերասանը։

Այս տարիների ընթացքում Լևոն Շարաֆյանը նկարահանվել է մի շարք սերիալներում, ֆիլմերում, բեմադրություններ է արել, թատրոնում է խաղացել, և այլն. «Նկարահանվեցի «Ալիսիա» ֆիլմում, հետո Ժան Նշանյանի և Շաքե Թուխմանյանի հետ արեցինք մի շարք բեմադրություններ, որոնք շատ ջերմ ընդունվեցին մեր հայ համայնքի կողմից։ Պարզվեց, որ ինձ այստեղ լավ գիտեն, ճանաչում են և սիրում։ Նույն իմ Երևանի հանդիսատեսն է»:

1– Պարոն Շարաֆյան, ինչպիսի՞ն է Ձեր ընտանիքի կյանքն ԱՄՆ-ում:

– ԱՄՆ գալուց ինչ-որ ժամանակ անց ես ընկա այստեղի կյանքի հունի մեջ։ Կինս սկսեց աշխատել Ամերիկյան բալետի կորպորացիայում` որպես կոնցերտմայստեր, տղաս ավարտեց Կոստյում-դիզայների ինստիտուտը և աշխատում է Հոլիվուդում` որպես զգեստների ձևավորող։ Նա հոլիվուդյան փառատոնում մրցանակ է ստացել` որպես լավագույն ձևավորող։

– Իսկ Դուք շարունակո՞ւմ եք ներկայացումներ բեմադրել:

– Ես շարունակում եմ նկարահանվել սերիալներում և խաղալ ներկայացումներ։ Այս 12 տարվա ընթացքում խաղացել եմ 17 անուն ներկայացում։ Դա շատ մեծ ցուցանիշ է այստեղի համար։ Ճիշտ է, մենք չունենք մշտական թատրոնի շենք և ներկայացումները խաղում ենք 1-2 անգամ։ Դահլիճ ենք վարձում, միջոցները շատ սուղ են, մոտ 8-10 հազար ԱՄՆ դոլար։ Ամեն ինչ ինքնուրույն, մեր ուժերով ենք անում։ Պատվիրում ենք դեկորացիան, պաստառները, տոմսերը։ Բեմը տեսնում ենք հենց ներկայացման օրը, առավոտից դնում ենք լույսը, բեմական հարդարանքը, փորձ ենք անում, մեկ ժամ ընդմիջում անում և ներկայացում ենք խաղում։ Պայմանները ծանր են, բայց, ինչպես տեսնում եք, հաղթահարելի են։

– Երևանը, և երևանյան թատերական կյանքը կարոտո՞ւմ եք:

– Շատ հաճախ երանի ենք տալիս Երևանի թատրոնի փորձերին, երբ հանգիստ խաղում էինք պրեմիերան` թեթևակի պրեմիերային հուզմունքով։ Երանելի օրեր էին… Շատ եմ կարոտում Երևանը, թատրոնս, ընկերներիս, կոլեգաներիս։ Ուզում եմ պարզապես թափառել փողոցներով, նստել սրճարանում և մի գավաթ սուրճ խմել։ Եվ երբ կանգնում ես օվկիանոսի ափին, նոր ես զգում, թե որքան հեռու ես։ Եթե Եվրոպայում լինեինք, գոնե տարին մեկ անգամ կարող էի գալ, բայց 20 ժամ թռիչքը շատ ծանր է։

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

– Տեղի հայերով միասնակա՞ն եք, հանդիպումներ հաճա՞խ են լինում:

– Մենք շատ մոտ ենք մաեստրո Օրբելյանի հետ, և ինձ շատ է զարմացնում նրա էներգիան։ Այդ տարիքում և այդքան աշխույժ։ Երկար կյանք նրան և նրա էներգիային։

– Դուք նկարահանվում եք սերիալներում: Հետևո՞ւմ եք Հայաստանում արտադրվող սերիալներին: Ի՞նչ կարծիք ունեք դրանց մասին:

– Ուրախ եմ, որ Հայաստանում նկարում են սերիալներ։ Անշուշտ, կան բացթողումներ, բայց դա կշտկվի ժամանակի ընթացքում։ Թող նկարեն, թող սխալվեն և ուղղեն իրենց սխալները։ Ով չի աշխատում՝ չի սխալվում։ Վերջերս նայեցի Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը։ Շատ հավանեցի և ուզում եմ անձամբ շնորհավորել այդ տաղանդավոր տղային։ Չեմ ուզում խոսել բացթողումների մասին, ընդհանուր առմամբ ֆիլմը պոետիկ է և էպիկ։ Լավն էին և՛ Շանթը, և՛ Արտաշեսը, ովքեր մեկնաբանում են տաքարյուն և փիլիսոփա Գարեգին Նժդեհին։

4– Այսօր Հայաստանում կազմակերպվում են հանրահավաքներ, դասադուլներ: Շատերը դժգոհ են ընտրությունների արդյունքներից: Դուք հետևո՞ւմ եք հետընտրական գործընթացներին:

– Այո, ես հետևում եմ քաղաքական անցուդարձին, հետևում էի ընտրական շրջանին։ Սա իմ կարծիքն է, շատերը գուցե չհամաձայնեն ինձ հետ, բայց գտնում եմ, որ ներկա դրության մեջ Սերժ Սարգսյանը ճիշտ իր տեղում է, նա է տիրապետում իրավիճակին։ Շատ լավ եմ վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանին, ով իմ վաղեմի բարեկամն է։ Նա ազնիվ է, պարկեշտ, և կարծում եմ, որ նա իր գիտելիքներով կարող է մեծ օգուտ բերել Հայաստանին` նույնիսկ չլինելով նախագահ։ Իսկ առհասարակ ես աշխատում եմ հեռու մնալ քաղաքականությունից։ Ամեն մարդ պետք է զբաղվի իր սիրած գործով և դրանով միայն կարող է օգտակար լինել թե՛ հայրենիքին և թե՛ մարդկությանը։ Այն գործը, որը մենք անում ենք այստեղ, հայրենանվեր գործ է։ Մեր ներկայացումներին արդեն կամաց-կամաց գալիս են նաև օտար ազգի ներկայացուցիչները։ Սա խոսում է այն մասին, որ ամերիկացիները հետաքրքրվում են մեր պատմությամբ և մեր մշակույթով, իսկ սա արդեն մեծ բան է։

– Մոտ ժամանակներս Հայաստան գալու մտադրություն չկա՞:

– Շատ եմ ուզում Երևան գալ, բայց ոչ զբոսաշրջիկի կարգավիճակով։ Ցանկանում եմ մի աշխատանք անել։ Չգիտեմ` կա՛մ կանեմ տեղում, կա՛մ կբերեմ մի որևէ պատրաստի բան… Մտածում եմ։

3 2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս