Բաժիններ՝

ԵՄ-ը 19 պահանջ է ներկայացրել Ուկրաինային

Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ը մշակել է այն չափանիշները, որոնք կօգնեն Ուկրաինային իր հետ կնքել Ասոցիացման համաձայնագիր: Այդ նպատակով ԵՄ-ը 19 պահանջ է ներկայացրել Ուկրաինային, որոնք ենթադրում են մի շարք օրենսդրական փոփոխությունների ու բարեփոխումների իրագործում:

ԵՄ-ի պահանջները բաժանված են հինգ խմբի: Դրանցից առաջինն առնչվում է երկրում ընտրություններ անցկացնելուն, երկրորդը՝ դատական համակարգին, երրորդը՝ օրենսդրական ակտերի վերանայմանը, չորրորդը՝ անհրաժեշտ բարեփոխումներին, հինգերորդը՝ ներդրումային միջավայրին:

ԵՄ-ն ընդգծել է, որ Ուկրաինան պետք է ընդունի Ընտրական օրենսգիրք և ապահովի ընտրությունների մասնակիցների համար ԶԼՄ-ներից հավասարաչափ օգտվելու հնարավորությունը: ԵՄ-ն Ուկրաինայից պահանջում է էականորեն վերանայել քրեակատարողական համակարգը, անհապաղ լուծել քաղաքական դրդապատճառներով կայացված դատավճիռների հարցը, բանտերում ապահովել ԵԽ-ի չափանիշները, ինչը վերաբերում է նաև բանտարկյալներին բուժօգնություն ցուցաբերելուն:

ԵՄ-ի մատնանշած բարեփոխումները վերաբերում են նաև ոստիկանությանը, սահմանադրությանը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին, ֆինանսների կառավարման համակարգերին ու Հաշվիչ պալատին: ԵՄ-ն Ուկրաինայից պահանջում է նաև բարելավել գործնական ու ներդրումային միջավայրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս