Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը խստորեն դատապարտում է

Նկատի ունենալով, որ վերջին օրերին մամուլը և զանգվածային լրատվության միջոցները  անդրադարձել են այն խնդրին, որ տարբեր անձանց կողմից կատարվում են քաղաքացիների անձնագրային  տվյալների հավաքագրման (այդ թվում  իրենց աշխատանքի վայրերում) աշխատանքներ` Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ,  հայտարարում է, որ՝

խստորեն դատապարտում է յուրաքանչյուր նման նախաձեռնություն,

համարում է, որ նման աշխատանքները (եթե դրանք համապատասխանում են իրականությանը) նվազեցնում են ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը և ստվերում ընտրական գործընթացը,

ուստի կենտրոնական ընտրական շտաբը հետամուտ է լինելու նման փաստի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի և իր իրավասության շրջանակներում օրենքով նախատեսված միջոցներ է ձեռնարկելու այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

Կարդացեք նաև

Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբում գործում է թեժ գիծ:  Հեռ. 564297

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ  ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ

Տեսանյութեր

Լրահոս