Մարտին Թբիլիսիում տեղի է ունենալու ռուս-վրացական գործարար ֆորում

Грузия Online-ի փոխանցմամբ՝ մարտին Թբիլիսիում տեղի է ունենալու ռուս-վրացական գործարար ֆորում: Դա աննախադեպ իրադարձություն է վերջին տարիների համար: Ֆորումի անցկացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունվարի 23-ին, երբ Վրաստանի Ազգային ներդրումային գործակալության ղեկավար Գեորգի Պետրայան Դավոսում հանդիպել է Ռուսաստանի Բիզնես-ասոցիացիայի ղեկավարի հետ:

Ինչպես հայտարարել է Պետրայան, ռուս գործարարները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Վրաստանի հանդեպ, ինչի համար էլ որոշվել է գարնանը նրանց համար անցկացնել հատուկ ֆորում: Թբիլիսիում կայանալիք այդ միջոցառմանը մասնակցելու են ռուսական խոշոր ընկերությունների ներկայացուցիչները: Պերտայան հույս է հայտնել, որ այդ հանդիպման ընթացքում կգրանցվեն դրական արդյունքներ:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Դավոսում հանդիպում էր ունեցել ռուս գործարարների և անգամ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ռուս գործարարները Վրաստանի հանդեպ որոշակի աշխուժություն ցուցաբերեցին այն բանից հետո, ինչ նախորդ տարվա փետրվարի վերջին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին միակողմանիորեն վերացրեց Ռուսաստանի հետ գործող վիզային ռեժիմը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031