Բաժիններ՝

Երկու օրում Իրանում ձերբակալվել է 15 լրագրող

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին երկու օրերին Իրանում գրանցվել է լրագրողների ձերբակալման հերթական ալիքը, որի շրջանակներում ձերբակալվել է ավելի քան 15 լրագրող: Ձերբակալվել են ընդդիմադիր, ռեֆորմիստների հանդեպ բարյացակամ տրամադրված Ilna լրատվական գործակալության, Etimad, Sharq Bahar, Arman, Sharq թերթերի և Aseman ամսագրի լրագրողները:

Նրանք ձերբակալվել են Իրանի դատական համակարգի հրամանի հիման վրա: Ձերբակալվածները մեղադրվում են արևմտյան ԶԼՄ-ների հետ համագործակցության մեջ: Դատախազությունը շուտով լրագրողների ձերբակալության կապակցությամբ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031