Վոլոչկովան լրագրողների ներկայությամբ նվաստացրել է մորը (լուսանկարներ)
Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան իր ծննդյան օրը բազմաթիվ մարդկանց ներկայությամբ զայրացել է մոր վրա: Ինչպես գրում է showbiz.delfi.ua-ն, 37-ամյա Վոլոչկովան 62-ամյա մորը` Թամարա Վլադիմիրովնային, նախատել է լրագրողների ներկայությամբ: Իր ծննդյան օրվա կապակցությամբ Վոլոչկովան հրավիրել էր մոտ 100 հյուրերի, ինչպես նաև՝ բազմաթիվ լրագրողների:
Հանրության առաջ նա հայտնվել է շքեղ սպիտակ զգեստով և անմիջապես սկսել է լուսանկարվելու համար համապատասխան «դիրքեր» ընդունել: Լրագրողներն այդ պահին նկատել են նրա մորը և խնդրել կանգնել Վոլոչկովայի կողքին: Թամարա Վլադիմիրովնան, սակայն, հրաժարվել է` պատճառաբանելով, որ լավ տեսք չունի: Հոբելյարն այդ պահին զայրացել է և մորը մեղադրել իր տրամադրությունը փչացնելու մեջ: