Բաժիններ՝

Շոտլանդական Հագիսը կրկին Երևանում է

Արդեն տասնհինգ տարի շարունակ Հայաստանում կազմակերպվում է Բըրնսի Ընթրիք, նվիրված շոտլանդացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսին: Երեկույթի նպատակը ոչ միայն ուրախ ժամանց կազմակերպելն է ներկաների համար, այլ նաև գումար հավաքագրել բարեգործական նպատակներով:

Բըրնսի Ընթրիքը շոտլանդացիների համար ազգային տոնի արժեք ունի և ամեն տարի հունվարի վերջին նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Ընթրիքի առանցքը շոտլանդական յուրահատուկ «հագիս» ուտեստն է, որը ավանդաբար Շոտլանդիայից Հայաստան է ժամանում Բըրնսի Ընթրիքից մի քանի օր առաջ՝ հագիս պատրաստող խոհարարի և շոտլանդացի պարկապզուկահարի ուղեկցությամբ:

Այս տարի ևս շոտլանդական պարկապզուկի ուրույն երաժշտության ներքո «հագիս» ուտեստը, ըստ ավանդույթի, հանդիսավոր կերպով հանձնվեց Մեծ Բրիտանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Քեթրին Լիչին: Բարեգործական ընթրիքը տեղի կունենա հունվարի 26-ին: Կազմակերպիչները նախատեսում են հանգանակություն ձեռք բերել կարիքավորներին օգնելու համար:

Անցյալ տարի Բըրնսի Ընթրիքի ընթացքում հաջողվեց հավաքագրել 6.5մլն ՀՀ դրամի հանգանակություններ, որոնք ուղղվեցին տարբեր բարեգործական ծրագրերին:

Երևանում Բրիտանական դեսպանատուն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031