2013 թվականին Կովկասում Ռուսաստանի գլխավոր խնդիրը հանդիսանալու է Վրաստանը. Stratfor
Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնը կանխատեսել է, որ 2013 թվականին Կովկասում Ռուսաստանի գլխավոր խնդիրը հանդիսանալու է Վրաստանը: Վրաստանի քաղաքական արենայում Բիձինա Իվանիշվիլիի ու նրա «Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ի հայտ գալը ուժեղացրել են երկրում Ռուսաստանի ազդեցությունը, ինչը գլխավորապես իրականացվել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած հակառուսական ճամբարի հաշվին:
Հոկտեմբերին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունները և սահմանադրական ուղղումների ուժի մեջ մտնելը Իվանիշվիլիին հնարավորություն կընձեռեն 2013 թվականին իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքը: Քանի որ Թբիլիսիի արտաքին քաղաքական կողմնացույցն այլևս ցույց չի տալիս Արևմուտք և ՆԱՏՕ և անգամ հակառակը՝ ամեն ինչ գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, Վրաստանը ռիսկի է դիմում 2013 թվականին հայտնվել իր համար անհարմար իրավիճակում, քանի որ քաղաքական նոր իրողությունը կարող է լարվածություն առաջացնել տարածաշրջանի այլ խաղացողների հետ քաղաքական հարաբերություններում:
Դա մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին, որին անհանգստացնում է Վրաստանում Ռուսաստանի ազդեցության աճը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանին մեծապես անհանգստացնում են Աբխազական երկաթուղու հնարավոր վերաբացման և «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկութուղու կառուցման հնարավոր դադարեցման մասին լուրերը: