Բաժիններ՝

«Գոմեշի մսի» մեթոդը հասավ Մեծ Բրիտանիա

Տարբերությունն այն է, որ տավարի մսի փոխարեն օգտագործվել է ոչ թե գոմեշի, այլ ձիու միս։ Այսպես, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի առաջատար սուպերմարկետներում վաճառվող համբուրգերներում տավարի մսի փոխարեն հայտնաբերվել է ձիու միս։ Այդ մասին նշվում է Իռլանդիայի՝ սննդամթերի անվտանգությունը վերահսկող կառույցի (Food Safety Authority of Ireland, FSAI) պաշտոնական կայքը։
FSAI-ի տվյալներով, ստուգման ենթարկված համբուրգերների 27 նմուշներից 10-ում հայտնաբերվել է ձիու ԴՆԹ։ Մյուսներում հայտնաբերվել է նաև խոզի ԴՆԹ։ Բրիտանիայի խոշորագույն՝ Tesco սուպերմարկետների ցանցում վաճառվող համբուրգերներում ձի մսի տեսակարար կշիռը կազմել է 27%։
FSAI-ը նշում է, որ սպառողների առողջությանը ձիու և խոզի ԴՆԹ-ն չի սպառնում։ Սակայն անհրաժեշտ է պարզել՝ ի՞նչ ճանապարհով են դրանք հայտնվել համբուրգերների մեջ։
Այս առումով անհանգստություն է հայտնել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և կոչ է արել պատշաճ հետաքննություն անցկացնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս