Նախկին փոխոստիկանապետը ցավում է ՀԱԿ-ի տրոհման համար

«Անկեղծորեն ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ ՀԱԿ-ի տրոհումը, հետագա փոխադարձ մերկացումները, հերյուրանքները, վիրավորանքները և նույնիսկ հայհոյանքները, սպառնալիքները: Ցավում եմ, որովհետև դա կարծես քաղաքական նոր մշակույթ, ազգային առանձնահատկություն է դառնում, երբ քաղաքական լուրջ ճանապարհ անցած երբեմնի համախոհները, ընկերները, կուսակիցները, մարտական, հանրահավաքային ընկերները դառնում են ոխերիմ թշնամիներ, հակառակորդներ…
Ցավալի է, իրոք, շա՛տ…
Ես չեմ հասկանում Պետրոս Մակեյանին, երբ նա ՀԱԿ-ի երիտասարդներին անդաստիարակ լակոտներ է անվանում միայն այն ժամանակ, երբ արդեն նրանք վիրավորում են իրեն և իր ընկերներին: Ինչ է ստացվում, նրանք անարդարացի, տարիներ շարունակ, պատեհ-անպատեհ կարող էին վիրավորել ում ասես՝ ՀՀ պաշտոնատար անձանց, մտավորականների, լրագրողների, գիտնականների, քաղաքական ուժերի, քաղաքական-հասարակական գործիչների, բայց ոչ երբեք իրենց՝ այսպես կոչված «քաղբանտարկյալ հերոսներին»:

Զարմանալի է, որ ՀԱԿ-ից շատերն են այդպես մտածում ու նման քաղաքական գործիչները փորձում են ներկայանալ որպես լիբերալ արժեքների կրող, քաղաքացիական հասարակության ջատագով…
Ավելին, ըստ «ՉԻ» թերթի, նոր է պարզվում, որ իր հերթին Պետրոս Մակեյանը քաղաքական դաշտում տարիներ շարունակ հաջողությունների չհասած ու երբեք էլ քաղաքական գործիչ չդարձած, ՀԱԿ-ի վերնախավին քծնվող կերպար է: Լավ, այդ դեպքում ՀԱԿ-ի հավատավորները ինչո՞ւ էին այդ չկայացած քաղաքական գործչին, նրա կուսակցությանը հանդուրժում իրենց կազմում… Խոսում ենք ՀԱԿ-ի մասին, բայց այս տրոհումները, գզվռտոցը, հակասությունները կարծես հիմնականում ՀՀՇ-ի կամ ՀՀՇ-ածին կուսակցությունների միջև է տեղի ունենում ու ի վերջո կարծես շատ են իրենց իսկ բնորոշմամբ՝ հնչեցվող լակոտական խոսքերը…
Հարգելինե՛րս, հանդուրժող եղեք գոնե ձեր համախոհների նկատմամբ, բարին ընդ ձեզ… »,- գրել է Ռ. Մելքոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս