Գալուստ Սահակյանն իր՝ ԱԺ նախագահ դառնալու մասին. «Ես այս հարցին պատասխանել եմ՝ մանկությանս երազանքն է»

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ Դուք եք լինելու ԱԺ նոր նախագահը, ասաց. «Ես այս հարցին պատասխանել եմ՝ մանկությանս երազանքն է»:

Հարցին, թե կադրային վերաբաշխումներ կլինե՞ն նախագահական ընտրություններից հետո, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Մենք աշխատում ենք ընդհանուր արդյունավետության վրա: Թե ի՞նչ տեղաբաշխումներ կլինեն, հնարավոր չէ ասել ամբողջ քարոզարշավի ընթացքում»:

Ի պատասխան մյուս հարցին, թե՝ լինելով 64 տարեկան, նախագահի պաշտոնին կարո՞ղ եք հավակնել, Գալուստ Սահակյանն ասաց. «Իմ քաղաքական դերակատարումը Գալուստ Սահակյանն է: Չինովնիկական պայքարներին մասնակցելու խնդիր ես չունեմ: Եթե ժամանակը գա ու քննարկումներ լինեն, ամբողջ թիմը կքննարկի ու կորոշի»:

Հարցին, թե ինչպե՞ս եք հասկացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի՝ մասնավորապես «երկու ղարաբաղցիներ» տերմինը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ մտածում, որ սա էական խնդիր է: Ես դա հասկանում եմ, որ մի վայրից են: Հնարավոր է, որ Ղարաբաղից չլինեին, այլ տեղից լինեին՝ էլի այդպես ասեր»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031