
Դեռ ընտրագրավը չեն վճարել

ՀՀ նախագահի թեկնածուներից ընտրագրավի վճարման նոր անդորրագրեր այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել: Այս մասին 168.am-ին ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ-ն արտահերթ նիստ էր հրավիրել և առաջադրված, սակայն ընտրագրավը չվճարած ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվածներին 48 ժամ էր հատկացրել՝ փաստաթղթերի անճշտությունը վերացնելու համար:
Ընտրագրավի անդորրագիրը մինչև հունվարի 10-ը ժամը 14:00-ն ԿԸՀ ներկայացնելու հնարավորություն ստացան թեկնածուներ Նարինե Մկրտչյանը, Արամ Հարությունյանը, Մհեր Հայրապետյանը, Պավլիկ Սարգսյանը, Ռուբեն Այվազյանը, Ռոբերտ Սիմոնյանը, Տարոն Աբրահամյանը և Ռոբերտ Ահարոնյանը:
Նրանցից սակայն միայն «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը երեկ ընտրագրավի վճարման անդորրագիրը ներկայացրել է ԿԸՀ, իսկ ԲՀԿ-ական թեկնածու Ռուբեն Այվազյանը, ինչպես հայտնի է՝ հանել է իր թեկնածությունը: