Հայերը պայքարելու են հանուն ադրբեջանցի քաղբանտարկյալների

Հունվարի 21-25-ը Ստրասբուրգում տեղի է ունենալու ԵԽԽՎ հերթական նստաշրջանը: Չնայած Հայաստանի հետ կապված որևէ հարց չի քննարկվելու, սակայն հայկական պատվիրակությանը բավական գործ կա անելու, քանի որ քննարկվելու են Ադրբեջանի հետ կապված հարցեր: Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ անդամ 11 երկիր գտնվում է մոնիտորինգի տակ: Այս նստաշրջանում քննարկվելու է Ադրբեջանում անցկացված մոնիտորինգի արդյունքները, այդ թվում Ադրբեջանի քաղբանտարկյալների վիճակի հետ կաված հարցեր:

Սովարաբար ադրբեջանցիները նավթադոլարներով և ձկնկիթով կաշառում են մոնիտորինգ իրականացնող զեկուցողներին, ինչպես նաև այն խորհրդարանականներին, ովքեր ամենակտիվն են այս հարցով: Միակ պատվիրակությունը, որ կարող է խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտապանության բնագավառում թույլ տրված խախտումների և քաղբանտարկյալների առկայության մասին, հայկական պատվիրակությունն է, որին ադրբեջանցիները չեն կաշառում:

Թվում է թե հայկական պատվիրակության գործողություններում որևէ տրամաբանություն չկա, քանի որ անհասկանալի է, թե ինչու պետք է հայկական պատվիրակության անդամները բարձրացնեն ադրբեջանցի քաղբանտարկյալների հարցը, կամ խոսեն Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վատթար վիճակի մասին: Միակ բացատրությունը այն է, որ երբ քննարկվում է Հայաստանի հարցը, այսինքն Հայաստանում մարրդու իրավունքների հետ կապված հարցեր, այս դեպքում էլ ամենաակտիվը ադրբեջանցիներն են, ովքեր ամեն կերպ փորձում են սևացնել Հայաստանը: Եվ որքան էլ զավեշտալի թվա, արդյունքում ստացվում է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար ամենաակտիվը պայքարում են ադրբեջանցի խորհրդարանականները, իսկ Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության կամ դրանց խախտումների դեմ պայքարում են բացառապաես հայ պատգամավորները:

Չնայած եթե դատենք օբյեկտիվորեն, ապա դա առավել քան տրամաբանական է. Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ են, և հենց դրա համար, պետք է ձգտեն, որ իրենց կողքին գտնվող երկիրը լինի առավել ժողովրդավարական:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս