Աստուած Ձեր մէկի դիմաց Ձեզ հազարը տայ. Պ. Հայրիկյանը նյութական աջակցություն է խնդրում

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դրամահավաքի ուղերձով դիմել է հայրենակիցներին: Իր պաշտոնական կայքում Հայրիկյանը մասնավորապես ասում է.

«Սիրելի հայրենակից, ես առաջադրուելու եմ առաջիկայ նախագահական ընտրութիւններում։ Այդ ճակատում արդիւնաւէտ աշխատելու համար, ինչպէս գիտեք, անհրաժեշտ են նիւթական միջոցներ։ Ես տեղեակ եմ, որ քաղաքացիների զգալի մասը ծանր պայմաններում է յայտնուել, բայց չեմ ուզում հաւատալ, որ դրա հետեւանքով նրանք մոռացել են՝ «ոչ միայն հացիւ կեցցէ մարդ, այլեւ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ» պատուիրանը։ Ուստի կոչ եմ անում կատարել այս փուլի համար նուազագոյն անհրաժեշտը՝ աջակցել ինձ։ Ինչպէս գրել եմ դեռեւս 1976 թուականին, առանց Ձեզ ես «միայնակ մի զինուոր եմ», իսկ Ձեզ հետ «միասին՝ ամենազոր»։ Դա պատմականօրէն ապացուցուած իրողութիւն է՝ մենք վերականգնել ենք ԱՆԿԱԽ Հայաստանը։ Հերթը՝ ԱԶԱՏ Հայաստանինն է։

Ձեր կատարած նոյնիսկ փոքր դրամական ներդրումը յաջողութիւնը նախապատրաստող շոշափելի բարո-յեական ու նիւթական աջակցութիւն կլինի ինձ համար։

Ինձ հետ կապուելու համար կարող եք զանգահարել՝ 010 586 651 կամ այցելել www.hayrikyan.com կայքէջ կամ գրել` [email protected] էլեկտրոնային հասցեով։

Կարդացեք նաև

Աստուած Ձեր մէկի դիմաց Ձեզ հազարը տայ։ Կանխաւ շնորհակալութիւն եմ յայտնում»։

Տեսանյութեր

Լրահոս