Բաժիններ՝

«Օրգանիզմի պաշտպանական ռեակցիաները մի´ ընկճեք»

«Սննդային թունավորման ամենաթույլ նշանը կարող է լինել փքվածությունը, որը կարող է նաև ուղղակի հագեցման նշան լինել: Սրտխառնոցը և փսխումը երկրորդ նշաններն են: Երրորդը՝ լուծ, աղիների դատարկման պրոցեսի խանգարում, սրխառնոց, որը զարգանում է մինչև փսխում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը՝ խոսելով սննդային թունավորումների ախտանշանների մասին:

Սննդային թունավորման նշված ախտանշաններն ունենալու դեպքում մասնագետը խորհուրդ տվեց արագ դիմել բժշկի օգնությանը. «Եթե փսխում կա, ապա պետք է նպաստել փսխմանը, քանի որ դա ոչ միայն հիվանդության դրսևորում է, այլև պաշտպանական ռեակցիա: Դրա միջոցով օրգանիզմը դուրս է շպրտում ստամոքսում եղած վնասակար նյութերը: Լուծը դադարեցնելու համար միջոցներ կան, բայց խուսափե՛ք դրանց օգտագործումից: Լուծը ևս օրգանիզմի պաշտպանական ռեակցիա է. այն օրգանիզմից դուրս է բերում ամեն տեսակ թունավոր նյութերը: Այս երկու դրսևորումները, որոնք նաև օրգանիզմի համար պաշտպանական գործիքներ են, պետք չէ ընկճել»:

Լեղաքարային հիվանդություններ ունեցող անձանց Հայկ Մանասյանը խորհուրդ տվեց չօգտագործել յուղոտ սնունդ, ինչպես նաև՝ չարազ: Ստամոքսի, 12-մատնյա աղու խնդիր ունեցող անձանց բժիշկը խորհուրդ տվեց քիչ օգտագործել համեմունքներ և ալկոհոլ: «Կերակրափողի հետ կապված խնդիր ունեցող անձանց խորհուրդ եմ տալիս չափավոր ուտել, ցանկալի է քաղցած մնալ քնելուց առաջ: Աղիների աշխատանքի հետ խնդիրներ ունեցողներին խորհուրդ կտամ շատ օգտագործել միրգ և բանջարեղեն»,- ասաց գաստրոէնտերոլոգը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս